Լոս Անջելոսում ցուցադրվել է Քիմ Քարդաշյանի մոմե արձանիկը, սակայն ոչ Մադամ Տյուսոի թանգարանում:

LAB ART ցուցահանդեսում ներկայացվել է Դանիել Էդվարդսի արվեստի աշխատանքը, որտեղ ներկյացաված է հղի ռիելթի շոուի աստղը մերկ վիճակում:

«Ես ներշնչվել էի Քիմ Քարդաշյանի գեղեցկությամբ և բավականին զայրացել էի նրա կշռի քննադատությամբ հղի ժամանակ»,- նշել է Էդվաչդսը հայտարարության մեջ և ավելացրել, որ այդպիսի քննադատությունը պետք է լինի սահմանների մեջ:

Քիմ Քարդաշյանի արձանը արվեստագետի «Հղի հայտնիների» շարքի մի հատվածն է կազմում, որը սկսվել է 2006 թվականից մերկ Բրիթնի Սփիրսի արձանից:

Էդվարդսը նաև պատկերել է մերկ Սքարլետ Յոհանսոնին և Անջելին Ջոլիին երեխային կերակրելու ժամանակ: