«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային 4-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից հետո (0:3) թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շատ դժգոհ է եղել և բղավել է ֆուտբոլիստների վրա.
«Նախորդ մրցաշրջանի սկզբում, երբ մենք պարտվեցինք «Արսենալին» և «Լիվերպուլին», նույն իրավիճակն էր:
Բոլորը հիասթափված էին արդյունքների պատճառներով: Երբեմն մարզիչը պետք է փոքր-ինչ բղավի, որպեսզի ֆուտբոլիստների մոտ արթնացնի անհրաժեշտ արձագանքը, և, ինչպես տեսաք, դա տվեց իր արդյունքը:
Բոլորը` մարզիչները, ֆուտբոլիստները, ներդրեցին իրենց ողջ ուժերը, այդ իսկ պատճառով մենք կարողացանք հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Երբ մենք խաղում ենք որպես մեկ միասնական թիմ, ամեն ինչ ստացվում է, իսկ հաղթանակներն ավելի հեշտ են տրվում»,- Ազարի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը:
Հիշեցնենք` «Ռոմայի» հետ կայացած արտագնա խաղից հետո «Չելսին» ԱՊԼ-ի շրաջանակում նոյեմբերի 5-ին սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: