Խոյ.- Այժմ բարենպաստ ժամանակ է մասնագիտական գործունեության համար, եւ դուք կկարողանաք շատ գործեր հասցնել կատարել: Չի բացառվում, որ նոր ռոմանտիկ ծանոթություններ հաստատեք: Հարազատներն ու մտերիմները հնարավոր է հաճելի անակնկալներով ուրախացնեն ձեզ: Ֆինանսական խոշոր ծախսերից զերծ մնացեք: Պարտք մի տվեք եւ պարտք մի վերցրեք:

Ցուլ.- Առանձնահատուկ փոփոխություններ տեղի չեն ունենա: Ինքներդ ձեզանից խիզախություններ մի ակնկալեք եւ ոչ էլ կուտակված կենցաղային եւ մասնագիտական հարցերը փորձեք լուծել միանգամից: Բարեհաջող ժամանակ է գնումների եւ հաճելի ժամանցի համար: Կարող եք հյուր գնալ եւ երեկոն անցկացնել մտերիմների շրջապատում:

Երկվորյակ.- Ջանացեք բաց չթողնել այն միջոցառումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեր ապագայի վրա: Նույնիսկ եթե պարզապես ձեզ հյուր հրավիրեն, անպայման գնացեք: Այժմ լավագույն ժամանակն է հաջողության «պոչից բռնելու»: Հնարավոր է հետաքրքրական գործնական առաջարկներ ստանաք եւ օգտակար ծանոթություններ հաստատեք:

Խեցգետին.- Այս օրը կլինի լարված ձեր համար, ուստի լուրջ գործեր պլանավորելը ցանկալի չէ: Եթե չեք ցանկանում ինքներդ ձեր կյանքը բարդացնել, ապա որեւէ մեկին որեւէ բան մի խոստացեք: Հատկապես խոսքը վերաբերում է այն անձանց, որոնցից առավել կամ պակաս չափով կախված եք: Այդուհանդերձ ձեզ համար սիրելի մարդու աջակցության վրա կարող եք հույս դնել եւ այդ հարցում չեք հիասթափվի:

Առյուծ.- Հատկապես գործնական հարցերում համառության ցուցաբերման լավագույն ժամանակը չէ: Հասկացեք, որ կան գործեր, որոնց իրականացումը առայժմ ձեր ուժերից վեր է: Աշխատեք ավելորդ չծանրաբեռնել ձեզ: Օրն ունի մի յուրահատկություն. որքան բարդ այն կանցնի գործնական ոլորտում, նույնքան հաճելի եւ թեթեւ կանցնի անձնական եւ սիրային ոլորտում: Մի զրկեք ձեզ ժամանցից եւ ուղեւորություններից: Նախաձեռնողականություն ցուցաբերեք, գտեք հին ընկերների եւ կազմակերպեք ընկերական հավաքույթ:

Կույս.- Ալարկոտությանը տրվելու գայթակղությունը մեծ կլինի, սակայն աշխատեք խուսափել դրանից: Ոչ այնքան հասկանալի եւ պարզ իրավիճակները, որոնք տեղ են գտել ձեր կյանքում, կսկսեն պարզվել, եւ ամեն բան իր տեղը կընկնի: Միայն ինքներդ ձեր վրա հույս դրեք եւ ոչ թե այն բանի համար, որ կարող են ձեզ պարզապես հուսախաբ անել, այլ, քանի որ բոլոր գործերից պետք է տեղյակ լինեք եւ նույնիսկ ամենափոքր մանրուքները աչքաթող չանեք:

Կշեռք.- Օրը կանցնի հանգիստ ու խաղաղ: Տեղի ունեցող ամեն ինչից փորձեք առավելագույն օգուտներ քաղել: Հաճելիից մի զրկեք ձեզ: Պահպանեք զգացմունքային հավասարակշռությունը: Խուսափեք ձեր համար թանկ մարդկանց հետ հարաբերություններ պարզելու ծանր գործից: Եթե օգնության կարիք ունեք, մի ամաչեք օգնություն խնդրելուց:

Կարիճ.- Նոր գործեր մի ձեռնարկեք: Դուք դեռեւս պատրաստ չեք այն աշխատանքին, որը կառաջարկեն ձեզ: Եթե գործը կարող է սպասել, պարզապես որոշ ժամանակ այն մի կողմ ձգեք: Հաստատ այն ոչ մի տեղ չի կորչի: Սիրային հարաբերությունների համար լավագույն ժամանակը չէ, քանի որ հնարավոր են վեճեր, խաբերություն եւ այլ անախորժություններ։

Աղեղնավոր.- Այս շրջանը լավագույնն է գործերն ավարտին հասցնելու համար: Բարդ կլինի գործերի վրա կենտրոնանալը, հատկապես եթե այն միօրինակ է: Եթե նույնիսկ ծառայություն մատուցելու ցանկություն չունեք, ձեզանից օգնություն խնդրողին մի մերժեք:

Այծեղջյուր.- Այս օրը զերծ կլինի որեւէ բացասական էներգետիկայից: Կարելի է ցանկացած գործ ձեռնարկել: Հաճելի նորություններ կստանաք, որոնք կլինեն հիմնականում անձնական բնույթի: Աշխատանքի վրա դժվարությամբ կկենտրոնանաք: Այսօր հնարավոր է հին ընկերների հանդիպեք:

Ջրհոս.- Այսօր դուք ի վիճակի չեք լինի օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, ուստիեւ եւ աշխատանքի մեջ, եւ անձնական կյանքում խուսափեք որոշումներ կայացնելուց: Այն ամենը, ինչը կառաջարկեն ձեզ կամ կխոստանան, կասկածանքով վերաբերվեք:

Ձկներ.- Ձեր բոլոր գաղափարները չէ, որ շրջապատը կընդունի խանդավառությամբ: Սակայն այսօր ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, որոնք կառնչվեն ձեր մասնագիտական գործունեությանը: Ու թեեւ շատ հարցերում դեռ պարզություն չի լինի, սակայն արդեն այսօրվանից պատրաստվեք լուրջ առաջարկներ ընդունելուն: