«Ժամանակ» թերթը գրում է. ««2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիայի եւ փախստականների հանձնաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ Եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Կարելի է ենթադրել, թե այս լուրը ինչպիսի խուճապ է առաջացրել Բաքվում՝ նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լարված հարաբերությունները: 2013թ. Բաքվում Եվրանեսթի գագաթնաժողովի ժամանակ Ալիեւն իր ելույթում հայտարարել էր, որ դահլիճում նստած են հայ ֆաշիստները, որոնք պղծել են իր պապի գերեզմանը, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավել էր, թե ֆաշիստը Դուք եք:
Չի բացառվում, որ այս անգամ եւս հակաֆաշիստական պայքարը շարունակություն ստանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում