Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան չի բացառել իր վերադարձը կատալոնական «Բարսելոնա».
«Վերադառնա՞մ «Բարսելոնա»: «Բավարիայում» ամեն ինչ գոհացնում է ինձ: Սակայն ֆուտբոլում շատ բան է փոխվում և ամեն ինչ հնարավոր է:
«Բարսելոնան» միշտ կմնա իմ տունը: Ոչ միայն այն պատճառով, որ սիրում եմ այդ ակումբը, այլ նաև քաղաքը: Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- Ալկանտարայի խոսքերը մեջբերում է «El Club de la Mitjanit»-ը: