«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Անգուս Գանը հրավիրվել է Անգլիայի հավաքական մասնակցելու Բրազիլիայի հետ ընկերական հանդիպմանը,- հաղորդում է ԱՖԱ-ի մամուլի ծառայությունը:
21-ամյա դարպասապահը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել «քաղաքայինների» հիմնական կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է գալիս «Նորվիչում»:
Անգլիայի հավաքականում Գանը կփոխարինի Ջեկ Բատլենդին, ով մարզման ժամանակ կոտրել է մատը: Նշենք, որ Անգլիա-Բրազիլիա խաղը կկայանա նոյեմբերի 14-ին: