ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն աջակցել է թիմակից Նեյմարին:
Գերմանացի ֆուտբոլիստը նշել է, որ բրազիլացու մասին շատ են սուտ տեղեկություններ հրապարակում.
«Այն, ինչ գրում կամ ասում են Նեյմարի մասին, հիմնականում անհեթեթություն է: Նա շատ սիրալիր և լավ տղա է, ով շատ կարևոր է թիմի համար:
Այդպիսի ֆուտբոլիստի համար արտոնություններ պահանջելը նորմալ է: ՊՍԺ-ում ոչ ոք չի խանդում և չի զայրանում նրա վրա: Մենք երջանիկ ենք, որ Նեյմարը մեզ հետ է»,- Դրաքսլերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանուն Նեյմարի` ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կրճատել է խաղերի վիդեոտեսությունների դիտումը: