Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, «արքայական ակումբն» արդեն փոխարինող է փնտրում Ուելսի հավաքականի ֆուտբոլիստին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» պատրաստվում են ձեռք բերել բրազիլացի հարձակվող Նեյմարը ՊՍԺ-ից:
«Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է, որ Բեյլը հաճախ է վնասվածքներ ստանում: Նա 2013 թվականից ստացել է 24 վնասվածք: Դրա պատճառով նա մասնակցել է հանդիպումների միայն 55 տոկոսին: