Ամերիկայի Լուիզանա նահանգի Բեյքեր քաղաքում թեթև ինքնաթիռը ընկել է բնակելի թաղամասի վրա,այրվել և պայթել: Օդաչուն մահացել է, սակայն հաջողվել է խուսափել խաղաղ բնակիչների զոհերից: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Թեթև շարժիչով ինքնաթիռը առավոտյան թռիչք է կատարել Բատոն Ռուժեից: Այս մասին լրագրողներին հայտնել է ոստիկանությունը: Ականատեսների խոսքերով Beechcraft King Air ինքնաթիռը անմիջապես վերելքից հետո սկսել է ներքև շարժվել: Օդաչուն փորձել է ուղղել ինքնաթիռը, սակայն այն հարվածել է ծառին, իսկ այնուհետև նաը ընկել բնակելի տան տանիքի վրա և այրվել: Տեղի է ունեցել պայթուն, որից հետո առաջացել է հրդեհ` վնաս հասցնելով երեք մասնավոր սեփականության:
Փրկարարները էվակուացրել են նաև մի քանի այլ տների բնակիչների, քանի որ ինքնաթիռից հոսել է շատ վառելիք և այն կարող է վտանգ սպառնել բնակիչների կյանքին: