Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ վանականները չպետք է օգտվեն համացանցից, քանի որ այնտեղ կա շատ գայթակղիչ և մեղսավոր բաներ: Այս մասին նա հայտարարել է Աթոս սուրբ լեռան վրա Զոգրաֆ Վանքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Кореспондент-ը:
«Այժմ մեծ գայթակղություն է համացանցը: Շատ վանականներ, ըստ իս, շատ անտրամաբանական են գործում, մի կողմից նրանք հեռանում են աշխարհիկ կյանքից, որպեսզի ստեղծեն բարենպաստ պայմաններ փրկության համար, իսկ մյուս կողմից վերցնում են իրենց հեռախոսը և սկսում են մտնել համացանց, որտեղ ինչպես մենք գիտենք, շատ է գայթակղությունը և մեղսական երևութթները»,- նշել է Կիրիլը:
Նրա խոսքերով, երբ վանականը համացանց է մտնում, ապա սկսում ես մտածել, իսկ նրանց պետք է վանական կյանքը: