Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան պատմել է անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի աշխատելու մեթոդների մասին:
«Բոլորն ասում են, որ «Չելսին» այնքան էլ կայուն չէ: Սակայն ժամանակակից ֆուտբոլում չկա մարզիչ, ով մի ակումբում կանցկացնի 3-4 տարուց ավելի: Աբրամովիչն ինձ մեկ անգամ ասաց, որ մարզիչների պաշտոնանկությունից հետո եկել են արդյունքները:
Ակումբ եկած մարզիչները ստանում են լիազորություններ և անում այն, ինչ անհրաժեշտ են համարում: Այդ պատճառով իմաստ չկա սեփականատերի հետ հաճախ զրուցելու մեջ:
Այնուամենայնիվ, Աբրամովիչի հետ վիճելն անիմաստ է, քանի որ այդ դեպքում դու կհեռացվես»,- Դրոգբայի խոսքը մեջբերում է «RMC»-ն: