Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Պաբլո Օսվալդոն պատմել է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է, քանի որ տապակած միսն ու գարեջուրն իրեն ավելի մեծ հաճույք են պարգևում, քան գումարները:

Օսվալդոն խոստովանել է, որ ինչ-որ պահի սկսել է նույնիսկ ատել ֆուտբոլը.

«Տարբերակներ ունեի Չինաստանից, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբներից: Ֆուտբոլը հարգանքի է արժանի, բայց հիմա ես նախընտորւմ եմ գարեջուրն ու միսը, քան` ֆուտբոլն ու փողերը»,- պատմել է իտալացի հարձակվողը:

Նա նաև պատմել է, թե ինչպես է 2016 թվականի դեկտեմբերին իրեն զանգահարել Խորխե Սամպաոլին, ով այն ժամանակ աշխատում էր «Սևիլիայում» և առաջարկել պայմանագիր կնքել ակումբի հետ.

«Նա ինձ ասաց. «Ես քեզնից ոչինչ չեմ պահանջում: Արա այն, ինչ ցանկանում ես` ինչպես խաղադաշտում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս, բայց ինձ հարձակվող է անհրաժեշտ»: Ես պատասխանեցի նրան. «Բայց, պարոն, շուտով «Cosquin Rock!» փառատոնն է (խմբ. - երաժշտական փառատոն Արգենտինայում)» և նա ասաց. «Ես միանգամայն մոռացել էի: Իհարկե, դու չես կարող այն բաց թողնել»:

Նշենք` 2016 թվականի օգոստոսին 31-ամյա հարձակվողը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Թուրինի «Յուվենտուսի» կազմում Օսվալդոն 2013/14 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն: Նա նաև հանդես է եկել «Ֆիորենտինայում», «Բոլոնիայում», «Ռոմայում», «Ինտերում» և «Սաութհեմփթոնում»:

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որը հրաժարվել է Օսվալդոյից նրան ձեռք բերելուց ընդամենը 2 շաբաթ անց. խաղից առաջ հարձակվողն ընկերուհու հետ հյուրանոց է այցելել` խախտելով կարգապահական կանոնները:

Պաբլո Օսվալդոն Իտալիայի հավաքականի կազմում 14 հանդիպման է մասնակցել` դառնալով 4 գոլի հեղինակ: