ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված էր փոխել բնակության վայրը Ֆրանսիայում,- հաղորդում է «Le Parisien»-ը:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը, ով օգոստոսից ապրում էր Իվելինում գտնվող շքեղ առանձնատանը, դուրս է եկել այդտեղից: Նեյմարի առանձնատունը գրավում էր մարդկանց ուշադրությունը: Հաղորդվում է, որ գրանցվել են տուն ներխուժելու փորձեր:
Արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է մոտակայքում գտնվող նոր տուն: