Խոյ. Օրը կանցնի անձկության մեջ: Ստիպված կլինեք ոչ միայն գլուխ բերել ծանրաբեռնված գրաֆիկում ընդրգրկված բոլոր գործերը, այլ նաեւ հոգ տանել հարազատների նկատմամբ: Ձեր վրա բացասաբար ազդող մարդկանց հետ շփումից խուսափեք ավելորդ լարվածություն չստեղծելու համար:
Ցուլ. Օրը հարմար է բանակցություններ վարելու եւ գործնական հանդիպումներ անցկացնելու համար: Հին խնդիրները կարող են այսօր հանգուցալուծվել խաղաղությամբ: Եթե ալարկոտություն չցուցաբերեք, կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Օրը հարմար է ռմոնատիկ հարաբերությունների համար:
Երկվորյակ. Այսօր դուք ամեն բան փորձում եք ձգձգել, հետաձգել: Պետք չէ կարեւոր որոշումներ կայացնելուց խուսափել: Հարմար օր է նաեւ առողջության մասին հոգ տանելու համար: Հնարավոր են նոր սիրային ծանոթություններ:
Խեցգետին. Գլխապտույտ հաջողությունների հույս չունենաք, սակայն նաեւ օրը մասնագիտական տեսանկյունից վատ չի դասավորվի: Չփավորեք եւ սպասելիքները եւ եռանդը, հիասթափություն չապրելու համար: Նախապատրաստվեք լուրջ որոշումներ կայացնելուն:
Առյուծ. Արդեն ժամանակն է, որպեսզի ձեռնամուխ լինեք հետաձգված գործերի իրականացմանը: Օրը հարմար է շփումների համար: Հարաբերությունները կլինեն ներդաշնակ եւ ջերմ: Փոխզիջումների գնալը հարցերի կարգավորման լավագույն տարբերակն է այսօր:
Կույս. Հարմար օր է հետաքրքրիր եւ հակասական ձեռնարկների համար: Ամեն պարագայում պահպանեք զգուշություն: Իրականում ավելորդ արկածախնդրության կարիք չկա էլ, հատկապես եթե շփվում եք պետական հիմնարկների հետ:
Կշեռք. Ստեղծագործական եռանդի պակաս չեք ունենա: Շատ գործեր, որ նախագծել եք, այսօր հնարավոր կլինի արագորեն իրականացնել-ավարտել: Կուրախանաք հարազատների մասին լավ լուրեր լսելով: Նոր հարաբերությունների համար նպաստավոր նախադրյալներ կան: Նախաձեռնողականություն հանդես բերեք եւ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Կարիճ. Ցանկացած բյուրոկրատական հարցը այսօր զարմանալիորեն արագ կլուծվի: Օրը հարմար է ուղեւորությունների եւ ճամփորդությունների մեկնելու համար: Զգույշ եղեք, ֆիզիկական վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է:
Աղեղնավոր. Լավ ժամանակ է ունեցած պլանները կյանքի կոչելու համար: Վստահ եղեք, որ ձեր տեսակետները ճշմարիտն են: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե կկարողանան ձեզ մտքափոխել: Հաճելի անակնկալներ կարող է լինեն այսօր: Նոր ծանոթությունները կվերաճեն կայուն հարաբերությունների:
Այծեղջյուր. Այսօր ձեզ լիովին նվիրեք մասնագիտական հարցերի կարգավորմանը եւ չեք փոշմանի: Զատորոշեք անձնականն ու գործնականը: Կարող եք հույս դնել հարազատ մարդու աջակցության վրա: Հետեւողական եղեք ձեր խոսքերում ու գործողություններում եւ խոստումներ մի շռայլեք:
Ջրհոս. Այսօր կարող եք պլանավորել գործեր, որոնք նախկինում կասկածելի են թվացել ձեզ: Հնարավոր է որոշ հարցերի հետ կապված անակնկալ որոշումներ կայացնեք: Հետաքրքրությունների նոր շրջանակ կբացահայտեք ձեր համար: Հարաբերություններում ավելի շրջահայաց եղեք: Պարտքերից խուսափեք:
Ձկներ. Օրվա տեմպը թուլացրեք, որպեսզի գործերում հաջողության հասնեք: Նոր գործեր մի ձեռնարկեք, եղածն արդեն բավարար է, փորձեք դրանք ավարտին հասցնել: Բացասական էմոցիաների արտահայտումը վատ ազդեցություն կունենա, եղեք ավելի զուսպ եւ կառուցողական: