«Մանչեսթեր Սիթին» ու Մյունխենի «Բավարիան» այս ձմռանը կպայքարեն Էմրե Ջանի տրանսֆերի համար: Ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Յուվենտուսը», սակայն թուրինցիները մտադիր են կիսապաշտպանին անվճար ստանալ ամռանը:
Հաղորդվում է, որ գերմանական ակումբը և «քաղաքայինները» պատրաստվում են Ջանի տեղափոխության համար վճարել 10 մլն եվրո: Մերսիսայդցիները դեռևս չեն ցանկանում սկսել բանակցությունները, քանի որ հույս ունեն՝ խաղացողը կերկարաձգի պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
Տեղեկացնենք նաև, որ Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստին երկու ակումբներն էլ առաջարկում են տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ: