Որքան էլ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը փորձեն թաքցնել իրենց երրորդ երեխայի փոխնակ մոր գտնվելու տեղը, այնուամենայնիվ անհագուրդ պապարացիները լրտեսել ու առաջին անգամ լուսանկարել են այն կնոջը, որին աստղերը վճարել են 45 000 դոլար նրա ծառայության համար։
Բրիտանական Daily Mail-ը հրապարակում է կադրեր, որտեղ կնոջ դեմքը փակված է։ Կնոջը նկատել են, երբ նա վերադառնում էր տուն գնումներ կատարելուց հետո։
Ի դեպ, եթե մինչ այդ հայտնել էին, որ երեխան ծնվելու է հունվարին, ապա հիմա US Weekly-ի ինսայդերները հավաստիացնում են, որ Քիմի ու Քանյեի դուստրը դեկտեմբերի վերջին կծնվի։
Հանգստյան օրերին Քիմը The Real շոուի ժամանակ հայտնել է, որ փոխնակ մորը ծանոթացրել է ամբողջ ընտանիքի հետ։ «Դա մի փոքր անսովոր էր ինձ համար, բայց ես նրան ծանոթացնում եմ ամբողջ ընտանիքի հետ։ Ես նրա հետ հրաշալի հարաբերություններ ունեմ։ Նա լավ մարդ է, հենց այն մարդը, որը պետք է աներ դա»,- նշում է Քիմը։
Նյութի աղբյուրը` NEWS.am