Իրական քաղցրակերները չեն պատկերացնում իրենց կյանքը առանց շոկոլադի: Luxlux.net-ը ներկայացրել է աշխարհում ամենաթանկ շոկոլադը:
Շքեղ շոկոլադը ստեղծել է բելգիացի հայտնի շոկոլադագործ Փոլ Վիտեմերը ոչ պակաս հայտնի ոսկեգործ Ֆաբիոն Լասկարի հետ:
Այս փոքրիկ կոնֆետը հրուշակեղենային արվեստի իրական գլուխգործոց է,որի ստեղծման ժամանակ օգտագործվել է մուգ գանաշ, կարամել և կոճապղպեղից, իսկ փաթաթված է թանկարժեք ուտելի ոսկով: Սակայն այս շոկոլադի հիմնական գեղեցկությունը 3.63 կարատանոց մեծ ադամանդե քարն է, որը զարդարում է կոնֆետի վերին հատվածը: Այս շոկոլադե-ադամանդե հրաշքի գինը կազմում է 240 հազար դոլար:
Նրանց համար, ովքեր նախընտրում են այս շոկոլադի ավելի էժան տարբերակը, սակայն ցանկանում են փորձել այս խոհանոցային արվեստի գլուխգործոցը ստեղծվել է ևս մեկ կոնֆետ, որտեղ ադամանդին փոխարինում է ցիրկուլը: Իհարկե այս կոնֆետի գինը անհամեմատ ավելի էժան է, ընդամենը 26 դոլար: