Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Միլանը» կարող է վաճառել խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչին: 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է չինական «Գուանչժոու Էվերգրանդը»:
Հիշեցնենք, որ Կալինիչը միլանցիների կազմ էր տեղափոխվել «Ֆիորենտինայից» ամռանը՝ 25 միլիոն եվրոյով:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման, դարձել 3 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում: