«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն հաստատել է այն տեղեկատվությունը, որ կարող է հեռանալ կատալոնական ակումբից:
Ավելի վաղ հաղորդվում էր ,որ 33-ամյա արգենտինացին կարիերան մտադիր է շարունակել ԱՄՆ-ում.
«Կարծում եմ` իմ ժամանակը «Բարսելոնայում» մոտեցել է իր ավարտին: Այսքան շարունակական կարիերայից հետո դժվար թե այլևս կարողանամ օգուտ տալ թիմին: Ես սա չեմ ասում ծանրացած սրտով: Կարիերայիս լավագույն տարիներն անցել են այս ակումբում, և ես դա երբեք չեմ մոռանա:
Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարծում են, որ հեռանալ պետք է ժամանակին: Բայց ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված: Ես մտադիր եմ հեռանալ ժամանակին, քանի որ ինձ դուր չեկավ այն ,թե ես ինչպես հեռացա «Լիվերպուլից»: Չեմ ցանկանում, որ այդ ամենը կրկնվի «Բարսելոնայում»,- ասել է Մասկերանոն:
Հիշեցնենք` Մասկերանոյի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը: