Հալեպում Ալ Ղաիդյի հետ կապված իսլամիստական ապստամբ խմբավորումները կախել են 15 տարեկան Մուհամմեդ Կաթային «Աստծուն վիրավորելու» համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպան խմբի իրավապահներին, սպանությունը տեղի է ունեցել պատանու ընտանիքի անդամների աչքի առջև:
Բռնության պատճառ հանդիսացել է այն հանգամանքը, որ պատանին նշել է «Եթե Մուհամմեդն էլ իջնի երկրի վրա, ես չեմ դառնա հավատացյալ»: Ըստ կախաղան բարձրացվածի մոր իր երեխայի սպանողները սիրիացի չեն եղել: