Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: Այդ մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է  Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչությանը վերաբերող 18-րդ հոդվածի 5-րդ մասի եւ նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործմանը վերաբերող 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: