Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, դերասանուհի Անի Խաչիկյանը եւ երգիչ Հայկ Պետրոսյանը «Մեկ օր ինձ նման» սոցիալական գովազդում մի ամբողջ օր կիսել են հաշմանդամություն ունեցող մարդկանց փորձառությունը եւ շրջել Երեւանի փողոցներով։
«Երբեւէ ցանկացե՞լ եք աշխարհն ընկալել այլ մարդկանց տեսանկյունից, զգալ այն, ինչ զգում են իրենք, «հագնել նրանց կոշիկները»։
Ընկերակցե՛նք նրանց, լսե՛նք նրանց եզրահանգումները եւ մտածենք՝ ի՞նչ կարող ենք անել, որ Հայաստանի հանրային կյանքը մատչելի լինի բոլորիս համար»,-ասված է Սեյվ դը Չիլդրեն կազմակերպության տարածված հաղորդագրության մեջ: