Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հիանալի մարզավիճակում է, ինչը նկատել է նաև թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն.
«Ուրախ կլինեմ, եթե Կուրտուան ու Ազարը նոր պայամանագիր կնքեն ակումբի հետ: Նրանք հիանալի խաղացողներ են և դեռ զարգանալու տեղ ունեն: Շատ լավ կլինի, եթե երկուսն էլ մնան թիմում:
Չեմ կարծում, որ Ազարը հասել է իր լավագույն մարզավիճակին: Նա ավելին կարող է անել: Աշխատել, աշխատել, աշխատել, ահա սա է նրա համար կարևորը:
Ցանկացած մարզման ժամանակ նա պետք է լավագույն կերպով դրսևորի իրեն: Կարիերայի գագաթնակետին ֆուտբոլիստները հասնում են այն ժամանակ, երբ նվաճում են «Ոսկե գնդակ», Չեմպիոնների լիգայի գավաթ կամ դառնում եմ աշխարհի առաջնության հաղթող»,-իտալացի մարզչի խոսքերը մեջբերում է «Goal.com»-ը: