Իտալական «Ինտերը» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուին փոխանակել իսպանացի Խուան Մատայի հետ, սակայն մերժում է ստացել: Անգլիական ակումբը չի ցանկանում բաց թողել Մատային եւ մտադիր է մեկ տարով երկարաձգել նրա հետ գործող պայմանագիրը:
The Sun-ի համաձայն՝ Ժոաո Մարիուի տրանսֆերով շահագրգռված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետը մտադիր է Մատայի փոխարեն այդ գործարքում ներառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին շրջանում չի ստանում խաղային պրակտիկա:
Հիշեցնենք, որ 28-ամյա Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Դորտմունդի «Բորուսիան»: Հենրիխը գերմանական ակումբում խաղացել է 2013-2016-ը:
Հետևեք NEWS.am SPORT