2018 թ., ըստ չինական օրացույցի, խաղաղ Դեղին, հողե շան տարի է: Հաջորդ տարի հաջողությունը երաշխավորված կլինի կենդանակերպի շատ նշանների համար: Աստղագուշակության համաձայն՝ դրական միտումները վերաբերում են ինչպես կարիերայի աճին, այնպես էլ՝ անձնական կյանքին: Այդ շրջանը կբերի շատ հաճելի զգացումներ և ձեռքբերումներ աշխատանքում: Պետք է կենտրոնանալ արդյունքի վրա:
Ըստ չինական օրացույցի՝ Շունն օգնության կգա բոլոր տառապողներին և կպատժի վիրավորողներին, սրիկաներին և խաբեբաներին: Նա աշխարհին խաղաղություն և համաձայնություն կբերի:Ըստ աստղագուշակների՝Շան տարին հանգիստ և չափված կլինի: Այն իդեալական կլինի դիվանագիտական կապեր հաստատելու, պայմանագրեր կնքելու և զինադադարի համար: 2018 թ. նաև դրական փոփոխություններ կբերի անձնական կյանքում:
Շան համար տարին հաջող կլինի ցանկացած նախաձեռնության դեպքում:
Առնետները պետք է շատ աշխատեն: Այդ տարին բարդ կլինի, սակայն գոհ կմնաք աշխատանքի արդյունքից և լիարժեք երջանկություն կզգաք: Գլխավորը՝ ուժերը չխնայեք, մի ծուլացեք:
Ցուլի համար 2018 թ. անակնկալ է պատրաստել դրամական շահույթի կամ կարիերայի աճի տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրելիի սրտի բանալին և ամուր ընտանիք կստեղծեն:
Վագրերի համար առաջիկա տարին կնպաստի իրենց ներուժի իրացմանը և տաղանդների բացահայտմանը: Մի վախեցեք նոր բան փորձելուց կամ տարօրինակ թվալուց, առաջ շարժվեք դեպի երազանքը:
Ճագարը (Կատու) ամբողջ տարին կձգտի հաղթել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել: Գլխավորը չափը չանցնելն է, այդ դեպքում ջանքերն արդյունք կտան:
Վիշապները նոր ընկերներ ձեռք կբերեն Շան տարում: Այս նշանի տակ ծնվածներին կլսեն, խորհուրդ կհարցնեն: Խաղաղությունը և ազնվությունը ձեզ կծածկեն իրենց ալիքով:
Օձի տարում ծնվածների համար տարին յուրահատուկ կլինի ինքնազարգացման առումով: Կարող եք ձեր անձի նոր եզրեր բացահայտել, մշակել ձեր զարգացմանը խանգարող բացասական ասպեկտները, ավելի իմաստուն և համբերատար դառնալ:
Ձիերին խաղաղ և հաճելի տարի է սպասվում: Միակ խնդիրը կարող է առողջությունը լինել: Դրա հետ պետք չէ կատակել: Շունը ձեզ հրահանգում է չձգձգել հիվանդությունների բուժման հարցում, դա ձեզ համար պետք է առաջին տեղում լինի:
Եկող տարին Այծի (Ոչխար) համար հաջող կլինի: Նոր տարում ինքնավստահ կլինեք, լիովին կենթարկեցնեք ձեր զգացմունքները: Տարվա կեսը ձեզ համար մի քանի յուրահատուկ հանդիպում է պատրաստել:
Կապիկները չեն կարողանում նույն տեղում նստել, փոփոխություններ և արկածներ եք ուզում: Բայց ճակատագիրը ձեզ հետ կապված իր ծրագրերն ունի: Տարին խոստանում է անցնել «Սովորել, սովորել, ևս մեկ անգամ սովորել» կարգախոսի ներքո, այնպես որ, հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:
Աքաղաղների համար բարձրագույն ուժերը բավական անսպասելի նվեր են պատրաստել, որն արմատապես կփոխի ձեր կանքը: Անասելի հնարավորություններ կստանաք, այնպես որ, բաց մի թողեք ձեր հնարավորությունը:
Վարազի (Խոզ) համար տարին հոգսաշատ կլինի: Ձեզ մշտապես կդիմեն օգնության, խորհրդատվության համար: Դրանից կհոգնեք, բայց Շունը խորհուրդ է տալիս դիմանալ, իսկ ավելի լավ է՝ լիարժեք հանգիստ կազմակերպել ձեզ համար:
Ընդհանուր առմամբ, եկող տարին արդարացի և խաղաղ կլինի: Ավելի մոտ եղեք ընտանիքին և ավելի համբերատար՝ մյուս մարդկանց հանդեպ: