Իտալական «Միլանը» հունվարին կարող է մի քանի ֆուտբոլիստների ուղարկել վարձավճարով այլ ակումբներ,- փոխանցում է «TMW»-ը:
Ակումբը նման քայլերի կարող է գնալ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար: Միլանցիները կարող են բաց թողնել պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվային և թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին:
Պորտուգալացու համար «Միլանը» «Պորտուին» վճարել էր 38 միլիոն եվրո, իսկ Չալհանօղլուի համար «Բայերին»՝ 22: