Հնդկաստանը հնարավոր է սկսի օգտագործել ռազմական ռոբոտներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին: Ծրագիրը դեռևս գտնվում է անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման փուլում, այդ պատճառով մանրամասները դեռևս հայտնի չեն: Այս մասին հայտնել է DROD մշակման և պաշտպանության հետազոտությունների կազմակերպության ղեկավար Այնաշա Չանդրան PTI գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է The Econimic Times-ը:
Չանդրայի խոսքերով` այսպիսի ռոբոտների ստեղծման համար անհրաժեշտ կլինեն կապի նուրբ միջոցներ, մեքենայի ուսուցման տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն և հատուկ նյութեր: Չանդրան պարզել է, որ ծրագրի վերջնական արդյունքում կստեղծվեն ռոբոտներ, որոնք կկարողանան յուրայիններին առանձնացնել օտարներից առանց մարդու միջամտության:
Այսպիսի ամբիցիոզ ծրագիրը փորձագետների կարծիքով չի կարող լուծվել առնվազն տասը տարվա ընթացքում: