Նիոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի է ունեցավ Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլի վիճակահանությունը:

15:23 Վերջ, ավարտվեց վիճակահանությունը: Անկասկած հետաքրքիր է լինելու ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ» դիմակայությունը, ինչպես նաև «Չելսի»-«Բարսելոնա» զույգը: Սպասենք և հետևենք իրադարձությունների զարգացմանը: Տեքստային ռեպորտաժը ձեզ համար պատրաստեց Սուրեն Սուքիասյանը:

Ահա և բոլոր զույգերը

«Յուվենտուս»-«Տոտենհեմ»

«Բազել»-«Մանչեսթեր Սիթի»

«Պորտու»-«Լիվերպուլ»

«Սևիլիա»-«Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեալ»-ՊՍԺ

«Շախտյոր»-«Ռոմա»

«Չելսի»-«Բարսելոնա»

«Բավարիա»-«Բեշիկթաշ»

15:21 Վերջին զույգը կազմեցին «Շախտյորը» և «Ռոման»

15:20 «Բեշիկթաշը» մրցելու է «Բավարիայի» հետ:

15:19 Եվս մեկ ուժեղ զույգ: «Չելսին» ու «Բարսելոնան» կվիճարկեն 1/4 եզրափակչի ուղեգիրը միմյանց հետ:

15:18 Ահա և ամենաուշագրավ զույգը: Նախորդ երկու մրցաշրջանի չեմպիոն «Ռեալը» մեկնելու է Փարիզ: 1/8-ում՝ ՊՍԺ-«Ռեալ»

15:17 Իսպանական «Սևիլիան» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

15:16 «Պորտուն» ու «Լիվերպուլը» հաջորդ զույգն են:

15:15 «Բազելին» բաժին հասավ «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլան գոհ կլինի:

15:13 Առաջին զույգն արդեն պարզ է: Թուրինի «Յուվենտուսը» կմրցի «Տոտենհեմի» հետ: Անկասկած, հետաքրքիր դիմակայություն է լինելու

15:10 ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Ջորջիո Մարկետին իսպանացի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյի հետ կանցկացնի վիաճկահանությունը

 

14:58 Ֆիգուն նույնպես այստեղ է

 

14:50 Վիճակահանությանը ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել՝ այստեղ:

14:39 Վիճակահանության մեկնարկին մնաց հաշված րոպեներ:

 

14:31 Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այս մրցաշրջանում կանցկացվի Կիևում՝ ահա այս մարզադաշտում:

 

14:22 Այս մրցաշրջանի ուժեղագույն 16 թիմերը.

 

14:19 Հարկ է նշել, որ մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ նույն երկրի միանգամից հինգ ներկայացուցիչ հաղթահարել են խմբային փուլի արգելքը: Աս ցուցանիշին հասել են Անգլիայի առաջնության թիմերը:

14:16 Առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 13/14-ին և փետրվարի 20/21-ին: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 6/7-ին և 13/14-ին: Խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերն առաջին խաղերը կանցկացնեն հյուրընկալվելիս:

14:15 Չեմպիոնների լիգայի 2017/18 թվականների մրցաշրջանի խմբային փուլը հաղթահարել են հետևյալ թիմերը՝

«Բարսելոնա», «Բազել», «Բավարիա», «Բեշիկթաշ», «Չելսի», «Յուվենտուս», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», ՊՍԺ, «Պորտու», «Ռեալ Մադրիդ», «Ռոմա», «Սևիլիա», «Շախտյոր», «Տոտենհեմ»

Թիմերը կբաժանվեն երկու զամբյուղների: Մի զամբյուղում կլինեն առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, իսկ մյուսում՝ երկրորդ տեղ գրավվածները: 1/8 եզրափակչում միմյանց հետ չեն կարող մրցել նույն երկրի թիմերը և միևնույն խմբերի մասնակցիները: