Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները հանդիպելու են հունիսի վերջին` քննարկելու երկու պետության ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումները նախապատրաստման հարցերը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովի խոսքերով՝ Վաշինգթոնից վերադառնալուս հետո նա Լոնդոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, որոնց հետ քննարկել է երկու պետության ղեկավարների առաջիկա հանդիպման ժամկետների և օրակարգի վերաբերյալ:
«Նախագահների հանդիպման նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հարցերի քննարկումն է: Ես սպասում եմ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի համակողմանի քննարկենք նախագահների հանդիպումը նախապատրաստելու հարցերը»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Այս մասին հաղորդում է Trend.az-ը: