Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իրենց բաժին է հասել բարդ մրցակից: Կատալոնական ակումբը մրցելու է Լոնդոնի «Չելսիի» հետ:
«Բարդ վիճակահանություն էր: Սակայն հասկանում էինք, որ հեշտ չի լինելու: Մեզ բաժին է հասել Անգլիայի գործող չեմպիոնը: Մեզ լավ հանդիպումներ են սպասվում՝ բարդ, սակայն վառ: Դրանք հետաքրքիր կլինեն երկրպագուների համար:
«Չելսին» հստակ մարտավարական սխեմա ունի, նրանք շատ ուժեղ են»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է «AFP»-ն: