Խոյ. Օրը իդեալական է այնպիսի հարցերով զբաղվելու համար, որոնք իրավական ոլորտի հետ են կապված: Ցանկացած բյուրոկրատական հարցերը այսօր կլուծվեն հաջողությամբ եւ դյուրությամբ: Ուշադիր եղեք ֆինանսական հարցերին:
Ցուլ. Օրը հարմար է տարբեր նոր գաղափարներ կյանքի կոչելու համար: Գործողությունների դիմելուց առաջ նախ, սակայն ամեն բան լավ կշռադատեք եւ խուսափեք հատկապես սուր արձագանքներից կամ քննադատություններից: Քննարկումները եւ անհարկի արձագանքները ձեր օգտին չեն:
Երկվորյակ. Թուլանալու ժամանակ չեք ունենա, այլապես ռիսկի կդիմեք եւ կկորցնեք ունեցած դիրքերը: Հնարավոր են տհաճություններ աշխատավայրում: Խուսափեք վեճերից, հատկապես ղեկավարությանը մի հակադրվեք:
Խեցգետին. Լավ շրջան է հանգստանալու համար: Մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ: Այլոց գործերին մի խառնվեք, ձերն էլ բավական է ձեր համար: Ուշադիր եղեք առողջության հանդեպ:
Առյուծ. Հաջողության կհասնեք, եթե համբերատար լինեք: Մի փորձեք առաջ անցնել իրադարձություններից: Փոքր խնդիրները հնարավոր են, սակայն կենտրոնացեք լուրջ հարցերի վրա միայն: Հնարավոր է վնասվածքներ ստանաք, այնպես որ ցանկալի է զգուշություն պահպանել:
Կույս. Էներգիայի հոսք կզգաք եւ ձեռնամուխ կլինեք ընթացիկ գործերի կատարմանը: Ամեն բան կստացվի ձեր մոտ, շատ ավելի լավ, քան սպասում էիք: Լավ ժամանակ է հանգստանալու համար:
Կշեռք. Մասնագիտական ոլորտում ամեն բան կանցնի ըստ նախատեսվածի: Փորձեք ուշադրություն հատկացնել առողջությանը, ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Երեկոն կարող եք անցկացնել ընկերական շրջապատում: Անձնական կյանքում հնարավոր են հաճելի անակնկալներ:
Կարիճ. Բարդ գործեր մի ձեռնարկեք: Փորձեք ավելի թեթեւ ընթացիկ հարցերով զբաղվել: Եթե վստահ չեք ձեր գործերին նույնիսկ ժամանակավոր դադարը լավ լուծում կարող է լինել ձեր համար: Մեկուսացումն օգտագործեք ներհայեցողության համար:
Աղեղնավոր. Այսօր ֆիզիկական եւ զգացական մեծ ջանքեր կպահանջվեն: Ամեն ինչին վերաբերվեք ինչպես քննությանը: Փորձեք ազատ ժամանակը օգտագործել հաճելի գործերով, որոնք թույլ կտան ձեզ թուլանալ եւ հեռանալ առօրեական թոհուբոհից:
Այծեղջյուր. Այս շրջանը հարմար է փոփոխությունների համար: Կարելի է համարձակությամբ նոր գործեր սկսել, սկսած տանը կահույքի վերադասավորությունից մինչեւ ավելի գլոբալ գործերը: Սիրային հարցերում, սակայն, հաջողությունը ձեզ չի ուղեկցի: Խուսափեք վեճերից ու կոնֆլիկտներից:
Ջրհոս. Օրը հարմար է ցանկացած բարդության գործով զբաղվելու համար, միայն թե արդյունքը կլինի ոչ միանգամից: Անձնական բերեկեցությունից չեք դժգոհի, թեեւ ընթացիկ խնդիր կան: Եղեք ավելի ստեղծարար, աստղերը հուսախաբ չեն անի այսօր:
Ձկներ. Փոփոխությունների սպասեք աշխատանքային գործունեության ոլորտում: Նախապատրաստվեք եւ բարոյապես եւ ինֆորմատիվ իմաստով: Սիրային ճակատում հնարավոր են դրական տեղաշարժեր: Նոր ծանոթությունների համար լավ ժամանակ է: