Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм գործակալությանը հունիսի սկզբին Միջերկրական ծովի կղզիներից մեկում ամենախիստ գաղտնիության պայմաններում տեղի է ունեցել քրեական հեղինակությունների մեծ հավաք, որտեղ կայացրած որոշումը մոտակայում վճռորոշ դեր կունենա ամբողջ գողական աշխարհի համար:

Գործակալության տվյալներով այս հանդիպման կազմակերպիչը եղել է 44 ամյա Էդվարդ Ասատրյանը, քրեական շրջաններում ավելի հայտնի է Օսետրինա կամ Էդիկ Թբիլիսցի մականունով: Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է 50-ից ավել օրենքով գողեր: Հանդիպման հիմնական պատվիրակներն են եղել տարբեր պատճառներով Ռուսաստանի սահմաններից դուրս բնակվող օրենքով գողեր Մերաբ Ջենգվելաձեն, Վաժա Բիգանիշվիլին, Ռոբինզոն Արաբուլին և Գիվի Գորգելաձեն: Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչները նույնպես ստացել են հրավերք, սակայն հրաժարվել են մասնակցել: Չնայած որ հենց այս կլանի հեղինակությունների գործողություններն են դարձել հիմնական պատճառը մեծ հավաքի կազմակերպման:  

Հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկվել է Դեդ Հասնաի կողմից չհիմնավորված որոշումը Բեդի Կոգուաշվիլիի օրենքով գողի հեղինակությունից զրկելու հարցը 2011 թվականին:

Միևնույն ժամանակ հանդիպման գլխավոր հարցերից մեկն էլ եղել է այն, որ Դեդ Հասանի կլանի մասնակիցները խորմանկությամբ կանչել են Էդվարդ և Սերգեյ Ասատրյաններին, ինչպես նաև Գուրամ Չիխլեձեին և Ռոմիկ Ջաֆարովին գաղտնի հանդիպման և այնտեղ ծեծի ենթարկել վերջիններիս: Օսետրինան խոստացել է այդ դիպվածը չթողել առանց պատասխանի և այն հանել ընդհանուր քննարկման քրեական հեինակությունների կողմից: Ինչպես և սպասվում էր հարձակվող կողմի գործողությունները խիստ քննադատության են ենթարկվել և կրասնոդարցի Կոբա Ձիձիշվիլին, ով չլինելով գող ձեռք է բարձրացրել գողերի վրա, հայտարարվել է օրենքից դուրս:

Արդյունքում Կրասնոդարի շրջանը` Ռուսաստանի ամենահարուստ շրջաններից մեկը, ինչպես նաև ամբողջ հարավը, որը շուրջ 20 տարվա ընթացքում գտնվում էր Դեդ Հասանի տիրապետության ներքո, այժմ ամբողջովին անցել է  նրա հակառակորդների ձեռքը: Գաղտնիք չէ, որ թե Ասատրյանը և թե Ջանգվելաձեն վաղուց երազում էին սեղմել դեդովցիներին Ռուսաստանի հարավում: Սրանից բացի Ռոմայի ձերբակալությունից, Վոլչկայի փախուստից և Վադիկի հեղինակազրկումից հետո Կուբանում չի մնացել ոչ մի «ձեռքի տակ մեծացրած» գող, սակայն դրան զուգահեռ ակնհայտ են եկած ազգային փոքրամասնությունները, ներառյալ՝ հայեր Ժորան, Սարգիսը, Արթուրը և Արոն, վրացիներ Պեցոն, Թամազը և Դաթոն, եզդիներ Գոչոն և Յուրան և հույն Բոնչան։

Հանդիպման հավաքվածները նաև որոշում են կայացրել հեղինակազրկել բոլոր նրանց, ովքեր իրենց գողի կոչումը ստացել են հեռախոսի, հաղորդագորության, սկայպի միջոցով և անձամբ ներկա չեն գտնվել հանդիպմանը, որտեղ հաստատվել են նրանց թեկնածությունը:Անակասկած այս գործողությունները նույնպես ուղղված են եղել դեդականների դեմ:

Միաժամանակ օրենքով գողեր են թագադրվել հինգից ութ անդամ, այդ թվում՝ Արտյոմը, Բոնդոն, Գոգա Թարաձեն, Դաթո Ջենգիձեն: Համաձայն նոր գող հռչակվածների անունից Ռուսաստանի ոչ մի բնակիչ չի ստացել այդ կոչումը:  

Իրենց որոշումների օրինականության մասին «եվրոպացիները» չեն անհանգստանում: Նրանք պատրաստ են պաշտպանել դրանք յուրաքանչյուրի դիմաց, ով կհամարձակվի ընդդիմանալ ժամանակակից աշխարհի 50 ամենաազդեցիկ օրենքով գողերի որոշմանը: