Ֆրանսիական ՊՍԺ-ն կհեռացնի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին, եթե թիմը չհաղթահարի Մադրիդի «Ռեալի» արգելքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Ըստ հեղինակավոր պարբերականի՝ փարիզյան ակումբի ղեկավարներն այս մասին տեղեկացրել են իսպանացի մարզչին: Էմերին նույնպես հասկանում է, որ ՉԼ-ի խաղարկությունից այդքան շուտ դուրս մնալը ձախողում կլինի ակումբի համար:
Հաղորդվում է, որ Էմերիի հեռացումից հետո ՊՍԺ-ն գլխավորելու հիմնական հավակնորդը կլինի Ժոզե Մոուրինյուն