«Ֆուլ Հաուս»-ի երկրպագուները ավելի քան 3 տարի հետեւում են սիրելի հերոսների շուրջ ծավալվող զավեշտալի իրադարձություններին: Ավարտին է մոտենում սիթքոմի 7-րդ եթերաշրջանը: Վերջին սերիան ցուցադրվելու է դեկտեմբերի 31-ին:
Հումորային նախագծի պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ վերջին սերիայում հարսանիք կամ երեխայի ծնունդ չեն ցուցադրի.«Փակագծեր չբացենք, որպեսզի հեռուստադիտողի համար անակնկալ լինի: Միայն կասեմ, որ «հեփի էնդ»` ուրախ ավարտ է սպասվում»:
Մենչը տեղեկացրել է նաեւ, որ «Ֆուլ Հաուս»-ի վերջին սերիայի ժամանակ կկայանա Միհրան Ծառուկյանի նոր երգի պրեմիերան:
Ամփոփելով անցնող տարին` պրոդյուսերը նշել է, որ 2017-ը ֆուլհաուսցիների համար շատ հաջողված էր. համերգներ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, բարձր վարկանիշ, բազմաթիվ հեռուստադիտողների եւ հանդիսատեսի սեր:
Առաջիկա անելիքների մասին Մենչն այժմ ոչինչ չի կարող ասել: Ինչպես նշել է, դեռ մտածում են միայն հանգստանալու մասին:
Նյութի աղբյուրը՝ BRAVO.am