Իսրայելի ավիացիան Գազայի հատվածի հյուսիսային մասում հարձակվել է ՀԱՄԱՍ շարժման մարզական ճամբարի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ի պատասխան Իսրայելի հարավային հատվածի վրա արձակված հրթիռների՝ Իսրայելի ավիացիան Գազայի հատվածի հյուսիսում գնդակոծել է ՀԱՄԱՍ-ի մարզական ճամբարը»,- Twitter-ում հայտնել է Իսրայելի բանակը:
Ավելի վաղ՝ կիրակի հաղորդվել էր, որ իսրայելական տարածքը Գազայի հատվածից Աշկելոնի շրջանում հիթիռակոծության էր ենթարկվել, ոչ մեկը չի տուժել: Ավելի ուշ դա կրկնվել էր: Բանակի հայարարությունները վկայակոչելով՝ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գազայի հատվածից արձակված հրթիռը ընկել է հենց իր Գազայի հատվածի տարածքի վրա: