«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նեղացած է մանկունիացիներից և ցանկանում է «լուծել հարցերը» «կարմիր սատանաների» հետ:
Հոլանդացի մասնագետը «Mirror»-ին տված հարցազրույցում պատմել է, որ մտադիր չէ վերադառնալ աշխատանքի, սակայն մի դեպքում կարող է բացառություն անել.
«Ես, ամենայն հավանականությամբ, այլևս չեմ զբաղվի ակումբային աշխատանքով: Բայց կարող եմ բացառություն անել, եթե անգլիական թոփ-ակումբներից մեկից առաջարկ ստանամ: Այդ ժամանակ ես հնարավորություն կունենամ լուծել «Մանչեսթեր Յունայթեդի» հարցերը»,- հայտարարել է վան Գալը:
Հիշեցնենք` հոլանդացի մասնագետն ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը Ժոզե Մոուրինյուի օրոք ձանձրալի էր անվանել: