«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»:

«Catalunya Ràdio»-ի տեղեկություններով, ֆուտբոլիստը մեկնել է Բարսելոնա վնասվածքից բուժվելու համար, բայց իրականում բանակցություններ է վարել կատալոնական ակումբի հետ:

Սակայն, չնայած Լուիզի հանդեպ հետաքրքրությանը, «Բարսելոնան» բացառել է տեղափոխության ցանկացած հնարավորություն` ֆինանսական պատճառներից ելնելով:

Բրազիլացու բարձր տրանսֆերային արժեքն ու նրա բարձր աշխատավարձը ձեռնտու չեն «Բարսելոնային»` «Պալմեյրասի» պաշտպան Յերի Մինայի հնարավոր տեղափոխության ֆոնին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուիզը խնդիրներ ունի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: