ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ».
«Ոչ, նա չի հեռանա ՊՍԺ-ից, քանի որ երջանիկ է, սիրում է ակումբը և իրեն այստեղ շատ լավ է զգում: Խոսքը փողերի մասին չէ, այլ` հավասարակշռության:
Նա ընդունել է ֆուտբոլի մեր պատկերացումները: Ունի շատ ամբիցիաներ, իսկ ՊՍԺ-ն նրան տարածություն է տվել` դրանք իրագործելու համար»,- ասել է Էնրիկեն:
Ավելի վաղ իսպանացի լրագրող Իգնասիո Մարտինեսը հայտնել էր, որ Նեյմարը մտադիր է կարիերան շարունակել «Ռեալում»: Հաղորդվում էր նաև, որ Նեյմարի հայրը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին խոստացել է նպաստել որդու` մադրիդյան ակումբ տեղափոխությանը: