«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը շուտով կարող է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է միայն 2021 թվականի ամռանը, բայց ակումբի ղեկավարությունը ցանկանում է պարգևատրել բրազիլացուն հաջող ելույթների համար:
«Goal.com»-ը հայտնում է, որ եթե 20-ամյա հարձակվողը երկարաձգի պայմանագիրը, ապա նրա աշխատավարձը երկու անգամ կավելանա: Սպասվում է, որ Գաբրիել Ժեզուսը շաբաթական 150 հազար եվրո կվաստակի: Այդուհանդերձ, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 16 հանդիպման է մասնակցել, դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: