Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկնել են Բրիսթոլ, որտեղ այսօր լիգայի Գավաթի շրջանակում կմրցեն «Բրիսթոլ Սիթիի» հետ:

ՄՅՈւ-ի հետ առաջիկա խաղին մեկնել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին խաղերում նույնիսկ չէր ընդգրկվում թիմի հայտացուցակում:

Հիշեցնենք` ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, այսօր դաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից:

Անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչի «Բրիսթոլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: