Ֆրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է ապագա ծրագրերի մասին.
«Անցյալում շատ բան եմ թողել և այժմ նոր ծրագրերի ժամանակն է: Այն ժամանակ դեռահաս էի և չէի հասկանում, թե ինչ էի անում: Սակայն չեմ կարծում, որ լուրջ հիմարություններ արած լինեմ:
Իմ ապագայի համար զանգել եմ Մինո Ռայոլային: Նա ասաց, որ դեռ չգիտի, թե ինչ տեղի կունենա: Ես ցանկանում եմ մնալ «Նիսում», սակայն դեմ չեմ լինի թոփ ակումբ տեղափոխվել: Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում և տիտղոսներ նվաճել:
Չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին: Դեռևս 27 տարեկան եմ ու ևս 7-8 տարի կարող եմ բարձր մակարդակով խաղալ: Պետք է շարունակեմ աշխատել:
Ես սիրում եմ «Մանչեսթեր Սիթին»: Այնտեղ ինձ դուր է գալիս, ինչպես նաև նրա երկրպագուները: Մեծ հաճույքով կխաղամ այնտեղ անվճար: Դա իմ կարիերայի լավագույն ժամանակն էր»,-ասել է Բալոտելին՝ «Football Italia»-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: