«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Էսպանյոլից» կրած պարտությունը (0:1) Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:

«Ցանկացած թիմ, որը սխալ է թույլ տվել, պարտվում է:

Բարդ և ինտենսիվ խաղ էր, մեր մրցակիցները սխալներ թույլ չտվեցին, մենք սխալ թույլ տվեցինք, և պարտվեցինք: «Էսպանյոլը» տակտիկապես շատ լավ խաղ անցկացրեց:

Չեմ կարծում, որ սա հետ քայլ էր: Մենք 20-րդ խաղում առաջին անգամ պարտվեցինք: Նման պարտությունը կարող է առաջ քայլ լինել:

Արդյոք կդիտե՞մ Կլասիկոն. Միանշանակ, ոչ: Ինձ ավելի շատ հետաքրքիր է «Վալենսիա»-«Վիլյառեալ» հանդիպումը: Դա հաստատ»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` այսօր` Երևանի ժամանակով 16:00-ին, Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կկայանա Պրիմերայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև: