Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկո» իր հնարավոր տեղափոխության մասին շշուկները.

«Բոլորին է հայտնի, որ նրանք ամբողջ աշխարհով փնտրում են խաղացողների:

Կարծում եմ, որ Գրիզմանը կարող է հեռանալ: Ինչ վերաբերում է իմ տեղափոխությանն «Աթլետիկո», ապա ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- Օբամեյանգի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:

Նշենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» հունվարին բաց չի թողնի գաբոնցի ֆուտբոլիստին, բայց Օբամեյանգն էլ հայտարարել էր, որ չի երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: