«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համատեղ խաղի մասին.
«Մենք առանց խոսքերի հասկանում ենք միմյանց:
Գրեթե ամբողջ կարիերան միասին ենք անցկացրել, հիանալի ճանաչում ենք իրար. մեկս մյուսի շարժումները, ինչպես է ամեն ինչ ընթանում, ինչպես և որտեղ է նա ստանում գնդակը:
Մեր ֆուտբոլային կապն էլ ավելի է ուժեղանում: Գիտեմ, թե նա խաղադաշտում որտեղ է, անգամ երբ նրան չեմ տեսնում, և թե որտեղ նա կարող է հայտնվել հաջորդ րոպեին:
Այդ ամենն ինքնաբերաբար է տեղի ունենում: Հնարավոր է` այս հարցում իր դերը խաղացել է նաև տարիներ շարունակ իրար հետ խաղալը»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: