Անգլիական «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն առաջադիմել է «Սաութհեմփթոնի» ավագ Վիջիլ վան Դեյկի տեղափոխության շուրջ բանակցություններում,- հաղորդում է Daily Mail-ը:
«Քաղաքայինների» ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա հոլանդացու տրանսֆերն իրականացնել 60 միլիոն ֆունտ ստերլինգով:
Մանչեսթերցիները Վենսան Կոմպանիի և Ջոն Սթոունսի վնասվածքներից հետո ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:
Վան Դեյկի պայմանագիրը «Սաութհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: