Ադրբեջանում ձերբակալել են երկրի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևին: Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել են նրան եղբորը, սակայն թույլ չեն տվել նրան տեսակցել ձերբակալված եղբորը:
Ձերբակալությունից երկու օր անց հայտարարվել է, որ նախկին նախարարը դատապարտվել է 10-օրյա կալանքի: Սակայն մեծ է հավանականությունը, որ այդ 10 օրվա ընթացքում մի դժբախտ պատահար տեղի կունենա նրա հետ:
Ղազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարն է եղել 1992-1993 թվականներին և մեղադրվել է ադրբեջանական դատարանի կողմից Արցախի Շուշի քաղաքը «հայերին հանձնելու» համար, ինչըԱդրբեջանի ղեկավարության կողմից որակվել է որպես պատերազմական հանցանք: Ղազիևին դատապարտել էին մահապատժի, ավելի ուշ վճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2005 թվականին նախկին նախարարը համաներմամբ ազատ էր արձակվել: