Այնպես ստացվեց, որ Ադրբեջանում գրեթե նույն օրվա ընթացքում երկու իրար հակասող դեպքեր տեղի ունեցան: Ադրբեջանցի ուսուցիչը հեռացվեց աշխատանքից խաղաղություն քարոզելու ու պատերազմ չցանկանալու համար: Ադրբեջանում հերոսացվում է մարդասպան ահաբեկիչ Չինգից Գուրբանովը, ով մեկ տարի առաջ այս օրը մի խումբ ահաբեկիչների հետ հարձակվեցին հայկական դիրքերի վրա ու կորուստներ կրելով հետ շպրտվեցին: Գուրբանովին այդպես էլ չհաջողվեց փախնել ու նրա դիակը մնաց հայկական կողմի մոտ, որը ամիսներ անց հանձնվեց Ադրբեջանին ու հենց այդ պահից սկսած նա հերոսացվեց:

Այսպիսով, օր ու գիշեր խաղաղությունից ու տարատեսակ պլատֆորմներից խոսող Ադրբեջանը հալածում է խաղաղություն պահանջող երիտասարդին ու հերոսացնում է մարդասպանների ոհմակին:

Եթե Ազիզովը իրականում Ադրբեջանի իշխանության ներկայացումը չէ, ապա պարզ է թե նրա հետ ապագայում ինչեր տեղի կունենան, դա հասկանալու համար վառ երևակայություն պետք չէ ունենալ: Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, ով կխոսի հայերի հետ խաղաղ ապրելու մասին կհալածվի ամենավերջին ձևերով, վերջում էլ անհետ կկորի կամ կհամարվի լրտես ու ազգային անվտանգության ծառայողների օգնությամբ կլքի այս կյանքը:

Մյուս իրականությունը Գուրբանովինն է: Զինծառայող, ով պատրաստ էր փառքի հասնելու համար հայ սպաներ, նրա նմանները նույնիսկ չեն խնայում սեփական կյանքը ու պատրաստ են մահանալ հանուն այդ փառքի:

Այս իրավիճակում Ադրբեջանում ապրում են բնակչության մեխ մասը: Մի կեսը խաղաղության համար հալածվում է, մյուս կեսը փորձում է հայ սպանել՝ գուրբանովների ու սաֆարովների փառքին արժանանալու համար:

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան