Արցախում երեկ՝ հունվարի 7-ին, հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում ստացած Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր:
NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը նշեց, որ 19-ամյա Վաչեն 1 տարվա զինծառայող էր:
«Հունվարի 23-ին ծառայության 1 տարին կլրանար: Ընտանիքի միակ որդին էր, իրենից փոքր երկու քույր ունի»,- ասաց գյուղապետը:
Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վաչե Չիլինգարյանը: