«Ռեալի» պաշտպան Մարսելոն կարծիք է հայտնել իր թիմի` Իսպանիայի առաջնությունում գործերի մասին:
Անցկացրած 17 խաղերից հետո մադրիդյան թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը` իր ակտիվում ունենալով 32 միավոր, և առաջատար «Բարսելոնային» զիջում է 16 միավորով: «Ռեալը», նշենք, մեկ խաղ պակաս է անցկացրել.
«Ամեն ինչ այնպես է, ինչպես` երևում է կողքից. մենք զայրացած ենք, վշտացած և զգում ենք, որ խորտակվում ենք: Իմ` «Ռեալում» եղած ամբողջ ժամանակի ընթացքում սա վատագույն իրավիճակներից մեկն է:
Մենք քրտնաջան կաշխատենք և կպայքարենք հաղթանակի համար, ստեղծված իրավիճակը մեզ բոլորովին դուր չի գալիս: Յուրաքանչյուր բաց թողած հաղթանակ մեծացնում է մեր վրա ճնշումը, սա շատ ծանր է:
Մեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան բարձրացնել գլուխներս, պայքարել և ցուցաբերել մեր լավագույն որակները, որպեսզի նորից սկսենք հաղթել»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում «The Independent»-ը: