ԱՄՆ-ը ճանաչել է Ադրբեջանն ահաբեկչության ռիսկով և անվտանգության սպառնալիքներով երկիր։ Այս մասին տեղեկությունը տարածել է Պետդեպը։
Վաշինգտոնում հատկապես խիստ խորհուրդ են տալիս չայցելել Լեռնային Ղարաբաղ։
«Պարբերաբար տեղի ունեցող փոխհրաձգությունները և հրետանային համակարգերի օգտագործումը հանգեցնում են ամեն տարի մարդկանց մահվան դեպքերի և վիրավորումների»,-ասվում է հաղորդագրությունում։